Ալեքսանդր Ենգոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ենգոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1950[1] (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1972) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր |
Ալեքսանդր Փայլակի Ենգոյան (փետրվարի 1, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր։
Պրոֆեսոր Փայլակ Ենգոյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1976-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորանտ, 1986-1996 թվականներին՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1996-2006 թվականներին՝ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ։ 2006 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բնապահպանության և բուսաբանության ամբիոնի վարիչի և բույսերի պաշտպանության և պեստիցիդների սինթեզի լաբորատորիայի վարիչի պաշտոնները։ «Journal of Heterocyclic Chemistry» և «Heteroatom Chemistry» քիմիական ամսագրերի խմբագիրն է[2]։
2009 թվականից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, 2012 թվականից՝ Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՄԱԿ-ի միջավայրի էկոլոգիապես կայուն կառավարման և տեխնիկական փոխօգնության ծառայության հայկական խմբի փորձագետ, ՄԱԿ-ի և Հայաստանի միջև քիմիական գիտությունների բնագավառում փոխգործակցության խմբի փորձագետ, ՆԱՏՕ-ի հայտարարած գիտություն խաղաղության համար օտարերկրյա դիտարկման փորձագիտական խմբի անդամ։, Միջազգային գիտատեխնիկական ընկերակցության անդամ[3]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվոգրով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2846
- ↑ Енгоян Александр Пайлакович
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ աշխատակիցներին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ պարգևներ շնորհելու մասին
|